Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Մեր անվերապահ հավատարմությունն ենք հայտնում Մայր Աթոռին. Բուլղարիայի Հայոց Թեմի անդամներ

Մեր անվերապահ հավատարմությունն ենք հայտնում Մայր Աթոռին. Բուլղարիայի Հայոց Թեմի անդամներ
18.12.2025 | 16:09

Սույն թվականի դեկտեմբերի 17-ին մեզ համար զարմանալի կերպով ականատես եղանք «Հայկական Ժամանակ» էլեկտրոնային կայքում հրապարակված մի հոդվածի, որտեղ, ի թիվս այլնի, նշվում էր, թե իբր «Բուլղարիայի Հայոց Թեմի Թեմական Խորհուրդն իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տասը եպիսկոպոսների վերջին ուղերձին»։

Իշխանական ալիքները երեք կեղծ տեղեկություն էին տարածել, թե իբր Բուլղարիայի թեմը միանում է «10 տիրադավ» եպիսկոպոսների դավաճանությանը:

Դիտվել է՝ 960

Մեկնաբանություններ